Բերգամոյի «Ատալանտան» Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում հյուրընկալվեց «Էմպոլիին» և հաղթեց 5-0 հաշվով:
Դուբլ գրանցեց նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուքմանը, մեկական գոլ էլ խփեցին իտալացիներ Դավիդե Ձապակոստան և Մատեո Ռետեգին, նաև մեկ ինքնագոլ գրանցվեց:
Ջան Պիեռո Գասպերինիի գլխավորած թիմը 54 միավորով երրորդն է, առաջատար և չեմպիոն «Ինտերին» զիջում է երեք միավորով: «Էմպոլին» 21 միավորով 18-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 26-րդ տուր
«Էմպոլի» - «Ատալանտա»` 0-5 (տեսանյութ)
Էմանուել Գյասի, 27 (ինքնագոլ), Մատեո Ռետեգի, 33, Ադեմոլա Լուքման, 43, 55, Դավիդե Ձապակոստա, 74