Logo

«Ատալանտան» 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և ամրապնդվեց առաջին տեղում

20:16 / 14.12.2024Ֆուտբոլ
null

Բերգամոյի «Ատալանտան» Իտալիայի Ա սերիայում 10-րդ անընդմեջ հաղթանաակը տարավ:

Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 16-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Կալյարիին»: Խաղի միակ գոլը 66-րդ րոպեին խփեց իտալացի վինգեր Նիկոլո Ձանիոլոն:

«Ատալանտան» 37 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին», որն այս տուրի խաղը դեռևս չի անցկացրել: «Կալյարին» 14 միավորով 15-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 16-րդ տուր

«Կալյարի» - «Ատալանտա»` 0-1 

Նիկոլո Ձանիոլո, 66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա