Իտալիայի Ա Սերիայի 2-րդ տուրում չեմպիոն «Միլանը» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Հաշիվը բացեց «Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին, պատասխան գոլը խփեց ալժիրցի կիսապաշտպան Իսմաել Բենասերը:
«Միլանն» ու «Ատալանտան» 4-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Հաջորդ տուրում «Ռոսոներիներն» օգոստոսի 27-ին կընդունեն «Բոլոնիային», «Ատալանտան» օգոստոսի 28-ին կհյուրընկալվի «Վերոնային»:
Ա Սերիա, 2-րդ տուր
«Ատալանտա» - «Միլան»՝ 1-1
Ռուսլան Մալինովսկի, 29 - Իսմաել Բենասեր, 68


