Logo

Եղիշե Մելիքյան. «Մենք ուզում ենք հաղթել հանուն մեր ժողովրդի» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:35 / 13.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու թիմի նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի արտագնա հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսին պատասխանել են լրագրողների հարցերին:

Յուսուֆ Օտուբանջո

- Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը թիմում, որովհետև «Փյունիկը» շատ կարևոր փուլ է հասել, այս խաղի միավորները շատ կարևոր են: Ինչպե՞ս է թիմը զգում իրեն:

- Թիմում տրամադրվածությունը բավական լավ է, բոլորս կենտրոնացած ենք հանդիպման վրա:

- Դուք խաղալու եք արհեստական խոտածածկի վրա, դա կազդի՞ ձեր ընտրած խաղաոճի վրա:

- Չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի, քանի որ ֆուտբոլում պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Չեմ կարծում, որ մենք պետք է որևէ բան փոխենք: 

- Դուք 2 անընդմեջ խաղերում գոլի հեղինկ եք դարձել: Պատրա՞ստ եք յուրահատուկ «հեթ-տրիկի» հեղինակ դառնալ:

- Յուրքանչյուր խաղացող ձգտում է շարունակել հաջողությունը: Բայց պետք չէ շատ կենտրոնանալ դրա վրա, այլ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել թիմին և մարզումներին: Եթե ստացվի 3-րդ խաղում անընդմեջ գոլ խփել, ապա լավ կլինի: Մենք ամեն ինչ կանենք, որ լավ տեսք ունենանք:

Եղիշե Մելիքյան

- Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը թիմում, ինչպե՞ս եք նախապատրաստվել: Արհեստական խոտածածկ, եղանակ, այս գործոնները կարո՞ղ են խանգարել:

- Սա շատ կարևոր հանդիպում է, մենք լավ ենք պատրաստվել դրան և պատասխանատվություն ենք զգում: Մենք գիտենք, թե որտեղից ենք եկել և գիտենք, թե մեզ ինչ է պետք: Մենք ուզում ենք հաղթել հանուն մեր ժողովրդի, գոհացնել նրանց մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակում։ Մենք ուրախ էինք, որ հաղթեցինք տանը և տեսանք մեր երկրպագուների ուրախությունը: Սա մեզ ավելի մոտիվացված է դարձնում: Մեր ժողովուրդը հաղթանակի կարիք ունի և արժանի է վայելելու մեր հաղթանակները։

Արհեստական խոտածածկն՝ այո, կարող է խանգարել, որ խաղը մեր ծրագրով չընթանա։ Բայց մյուս կողմից մենք մոտիվացիա ունենք, և մեզ պետք է 3 միավոր։ Թեև ոչ-ոքին նույնպես լավ արդյունք կլինի մեզ համար, բայց մենք այստեղ ենք հաղթելու համար։ Ո՛չ դաշտը, ո՛չ եղանակը, ո՛չ էլ մրցակցի երկրպագուները չեն կարող մեզ հետ պահել հաղթանակից։

- Թիմում կորուստներ կա՞ն, գիտենք, որ Միխայիլ Կովալենկոն չի կարողացել թիմի հետ ժամանել, բայց այլ կորուստներ կա՞ն:

- Մեր թիմում յուրաքանչյուրը շատ կարևոր է՝ լինի դա ֆուտբոլիստ, թե մարզիչ։ Բայց մենք լավ թիմ ունենք, կա մրցակցություն։ Լավ ենք պատրաստվել այս խաղին, գիտեմ, որ «Ժալգիրիսի» մարզիչը սիրում է փորձարկումներ անել, բայց մենք պատրաստ ենք ամեն ինչի։

Հիշեցնենք, որ «Ժալգիրիս» - «Փյունիկ» խաղը կկայանա հոկտեմբերի 13-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: H խումբը 6 միավորով գլխավորում է շվեյցարական «Բազելը», «Փյունիկը» նույնքան միավորով 2-րդն է: Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 4 միավորով 3-րդն է, «Ժալգիրիսը» 1 միավորով եզրափակում է աղյուսակը:

«Փյունիկի» նախախաղային մարզումը Լիտվայում (ֆոտոշարք)

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» հայտացուցակը «Ժալգիրիսի» դեմ խաղի համար

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ