Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ասթոն Վիլան» արտագնա խաղում 1-4 հաշվով պարտվեց «Քրիստալ Փելասին»։
Հյուրերի գոլը խփեց Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը, իսկ լոնդոնյան ակումբից դուբլ գրանցեց սենեգալցի վինգեր Իսմաիլա Սարը։
«Ասթոն Վիլան» 42 միավորով նահանջեց 10-րդ տեղ, «Քրիստալ Փելասը» 12-րդն է և ունի 36 միավոր։
«Բորնմութը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ արտագնա խաղում 1-2 հաշվով զիջելով «Բրայթոնին»։
Հաղթանակի շնորհիվ Ֆաբիան Հյուրցելերի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 43-ի և բարձրացավ 8-րդ տեղ, «Բորնմութը» նույնքան միավորով 7-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Քրիստալ Փելաս» - «Ասթոն Վիլա»` 4-1 (տեսանյութ)
Իսմաիլա Սար, 29, 71, Ժան-Ֆիլիպ Մատետա, 59, Էդի Նկետիա, 90+1 - Մորգան Ռոջերս, 52
«Բրայթոն» - «Բորնմութ»` 2-1 (տեսանյութ)
Ժոաո Պեդրո, 12 (11մ), Դանի Ուելբեք, 75 - Ջասթին Կլույվերտ, 61
«Վուլվերհեմփթոն» - «Ֆուլհեմ»` 1-2 (տեսանյութ)
Ժոաո Գոմես, 18 - Ռայան Սեսենյոն, 1, Ռոդրիգո Մունիս, 47


