Լևերկուզենի «Բայերն» «Ասթոն Վիլայից» վարձակալել է կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիային, հայտնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։
Կողմերի վարձակալական պայմանագիրը կգործի մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «Բայերը» կունենա նաև 20 միլիոն եվրոյով Բուենդիայի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն։
28-ամյա արգենտինացին «Ասթոն Վիլայում» 97 խաղում խփել է 10 գոլ, կատարել 9 ասիստ։