«Ասթոն Վիլան» բրազիլական «Գրեմիոյից» ձեռք է բերել 19-ամյա հարձակվող Ալիսոնին, հաստատում է բիրմինգհեմյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ալիսոնը «Գրեմիոյի» հիմնական կազմի խաղացող էր, նախորդ մրցաշրջանում մասնակցել էր 34 հանդիպման:
Ի դեպ, Ալիսոնը դարձել է անգլիական ակումբի պատմության մեջ միայն հինգերորդ բրազիլացին, որը կպաշտպանի «Ասթոն Վիլայի» գույները:
«Ասթոն Վիլայում» Ալիսոնը հանդես կգա «47» համարի մարզաշապիկով:


