Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Ասթոն Վիլան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» գոլեր չխփեցին` 0-0։
Բիրմինգհեմում կայացած խաղում երկու ակումբներն էլ ունեին հաղթանակ կորզելու շանսեր, բայց այդպես էլ չգտան մրցակցի դարպասը տանող ճանապարհը։
«Ասթոն Վիլան» 14 միավորով 5-րդ տեղում է, «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով 14-րդն է։
Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում չկարողացավ կոտրել «Նոթինգհեմ Ֆորեսթի» դիմադրությունը. գրանցվեց 1-1 հաշիվը։ Տանտերերին 57-րդ րոպեին պարտությունից փրկեց անգլիացի վինգեր Նոնի Մադուեկեն։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 14 միավորով չորրորդ տեղում է, «Նոթինգհեմ Ֆորեսթը» 10-րդն է և ունի 9 միավոր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Չելսի» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»` 1-1
Նոնի Մադուեկե, 57 - Քրիս Վուդ, 49
Հեռացում` Ջեյմս Ուորդ-Փրոուզ, 78 («Նոթինգհեմ Ֆորեսթ»)
«Ասթոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0-0