«Ասթոն Վիլան» Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում ընդունեց «Վուլվերհեմփթոնին» և հաղթեց 2-0 հաշվով:
Ունայ Էմերիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվող Մուսա Դիաբին և անգլիացի պաշտպան Էզրի Կոնսան:
«Ասթոն Վիլան» 59 միավորով վերադարձավ չորրորդ տեղ և չորս միավոր է զիջում երրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը երկու հանդիպում քիչ է անցկացրել: «Վուլվերհեմփթոնը» 29 խաղից հետո 41 միավորով 10-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Ասթոն Վիլա» - «Վուլվերհեմփթոն»՝ 2-0
Մուսա Դիաբի, 36, Էզրի Կոնսա, 65


