Logo

Եվրոպայի ամենահեռանկարային հարձակվողներից մեկը կարող է տեղափոխվել «Ասթոն Վիլա»

15:58 / 19.02.2025Ֆուտբոլ
null

«Ասթոն Վիլան» պատրաստվում է ձեռք բերել «Պորտուի» հարձակվող Սամու Օմորոդիոնի տրանսֆերային իրավունքը, հայտնում է AS-ը:

Ունայ Էմերին 20-ամյա հարձակվողի տաղանդի մեծ երկրպագուն է: Իսպանացին կարող է փոխարինել Ջոն Դուրանին, որը հունվարին 77 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ալ Նասր»: Օմորոդիոնը նույնպես խփում է շատ գոլեր, ֆիզիկապես ուժեղ է և ունի զարգանալու մեծ ներուժ: 

«Պորտուն» դեմ չի լինի վաճառել իր հարձակվողին, որի տրանսֆերային իրավունքը գնել է 15 միլիոն եվրոյի դիմաց, բայց նրա տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 50 միլիոն եվրո:

Օմորոդիոնն այս մրցաշրջանում «Վիշապների» կազմում անցկացրած 29 խաղում խփել է 18 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ