Անգլիական «Ասթոն Վիլան» ցանկանում է գնել «Բավարիայի» հարձակվող Մատիս Տելի տրանսֆերային իրավունքը, հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոկինսը:
Բիրմինգհեմյան ակումբը կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանի՝ «Ալ Նասրի» հետ համաձայնության հասնելուց հետո ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: Գերմանական գրանդը գործարքից մտադիր է ստանալ 50-60 միլիոն եվրո:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ 19-ամյա աստղային ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից և ցանկանում է հեռանալ:
Մատիս Տելի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը», «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: