«Ասթոն Վիլան» բոլոր մրցաշարերում միասին 11 խաղ անընդմեջ հաղթել է: Սա Բիրմինգհեմյան ակումբի պատմության մեջ լավագույն շարքի կրկնությունն է:
«Ասթոն Վիլան» 11 անընդմեջ հաղթանակ տարել էր նաև 1897 և 1914 թվականներին:
EQUALLING A CLUB-RECORD OF 11 CONSECUTIVE WINS! 🔥 pic.twitter.com/pTZZFB6JgW
— Aston Villa (@AVFCOfficial) December 27, 2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ասթոն Վիլան» 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել Լոնդոնի «Չելսիի» դեմ արտագնա խաղում:
Պրեմիեր լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


