Logo

«Ասթոն Վիլան» հաղթեց և բարձրացավ 7-րդ տեղ

23:25 / 08.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ասթոն Վիլան» հյուրընկալվեց «Բրենթֆորդին» և հաղթեց 1-0 հաշվով:

Խաղի միակ գոլը 49-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Օլի Ուոթկինսը:

Ունայ Էմերիի գլխավորած թիմը 45 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, երկու միավորով զիջում է լավագույն քառյակը եզրափակող, գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: «Բրենթֆորդը» 38 միավորով 12-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Ասթոն Վիլա»` 0-1 (տեսանյութ)

Օլի Ուոթկինս, 49

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա