Logo

«Ասթոն Վիլան» երկարաձգել է պայմանագիրն Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ

00:25 / 20.11.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Ասթոն Վիլան» երկարաձգել է պայմանագիրն անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսի հետ։ Կողմերի նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

22-ամյա ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին է տեղափոխվել Բիրմինգհեմը ներկայացնող ակումբ, 31 խաղում խփել 6 գոլ, կատարել 4 ասիստ։ Նա վերջերս նաև նորամուտն է նշել Անգլիայի ազգային հավաքականում, մասնակցել 2 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ