Logo

«Ասթոն Վիլան» բաց թողեց հաղթանակը

22:36 / 26.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ասթոն Վիլան» տանը չկարողացավ հաղթել «Վեսթ Հեմին»` 1-1։

Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 8-րդ րոպեին անգլիացի վինգեր Ջեյքոբ Ռեմզիի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն հյուրերին 70-րդ րոպեին խփած գոլով պարտությունից փրկեց Իտալիայի ազգային հավաքականում հանդես եկած բրազիլացի պաշտպան Էմերսոնը։

«Ասթոն Վիլան» 37 միավորով 8-րդ տեղում է, «Վեսթ Հեմն» ունի 27 միավոր և 13-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Ասթոն Վիլա» - «Վեսթ Հեմ»` 1-1

Ջեյքոբ Ռեմզի, 8 - Էմերսոն, 70

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա