Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Բիրմինգհեմում հյուրընկալվելիս կմրցի «Ասթոն Վիլայի» դեմ։ Հայտնի են մեկնարկային կազմերը.
«Ասթոն Վիլա». Մարտինես, Դին, Կոնսա, Տոռես, Քեշ, Օնանա, Կամարա, Տիլեմանս, Մագքին, Ռոջերս, Դյուրան։
«Մանչեսթեր Սիթի». Օրտեգա, Ականջի, Գվարդիոլ, Սթոունզ, Լյուիս, Կովաչիչ, Գյունդողան, Սիլվա, Գրիլիշ, Ֆոդեն, Հոլանդ։
Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 16:30-ին, կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։