Այսօր ամբողջ Instagram-ը բառացիորեն «փայլում է» գունեղ լուսանկարների առատությունից: Կարծում ենք՝ բոլորդ էլ տեսել եք աստղերի ամենագեղեցիկ նկարները Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, ուստի առաջարկում ենք տեսնել, թե հայտնիներից ովքեր են որոշել առանձնանալ դասական ընտանեկան կադրերի ֆորմատից:
Måneskin-ի ֆրոնտմեն Դամիանո Դեյվիդը լուսանկարվել է ամբողջովին մերկ՝ Ձմեռ պապի գլխարկով և փակելով իր ինտիմ հատվածը տոնական էմոջիով: «Ես ուզում եմ լինել այս կատվի տեղում»,- գրում են Դամիանոյի բաժանորդները:
Էլիզաբեթ Հերլին լուսանկարվել է Versace-ի շքեղ մինի զգեստով… ստվարաթղթե Լիամ Նիսոնի կողքին: Իսկ թե որտեղից է դերասանի կերպարը հայտնվել տանը, բոլորին հենց դա է հետաքրքրում:
Բեքհեմների գեղեցիկ ընտանիքը, կարծես թե սովորական լուսանկար է հրապարակել… բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Երկրպագուները նկատել են, որ խեղճ Դեյվիդ Բեքհեմը պետք է կանգնի իր մատների վրա, որպեսզի ինչ-որ կերպ հասնի որդուն:
Եկեք փորձենք չնկատել Դեմի Մուրի ձեռքի գրքի անպարկեշտ գրությունը…
Ահա թե ինչպիսին է Հայդի Քլումի երջանիկ ընտանեկան լուսանկարն ամուսնու հետ:
P.S. Քլումի ընտանիքը դրել է անվանական Ձմեռ պապի գլխարկները, ըստ երևույթին, որպեսզի ոչ ոք ոչ ոքի չշփոթի:
Երգչուհի Լիզոյի հիասքանչ ընտանիքը ամանորյա հիասքանչ տարազներով… Բանտարկյալնե՞ր, հուսով ենք՝ ոչ:
Դուք տանը ունե՞ք անձնական ռոբոտ, որն օգնում է զարդարել տոնածառը: Չէ՞: Իսկ Թինա Կունակին ունի: