Անջելինա Ջոլի
Դժվար է հավատալ, բայց Անջելինա Ջոլին վերջապես բացեց իր անձնական Instagram հաշիվը: Թվում էր, թե բոլորն ունեն սոցիալական ցանցերի հաշիվ, սակայն որոշ հոլիվուդյան աստղեր չեն շտապում կիսել իրենց անձնական կյանքը երկրպագուների հետ: Ջոլին էջ բացեց Աֆղանստանի ժողովրդին աջակցելու համար: Նա նախատեսում է հրապարակել նրանց պատմությունները և կիսել «ամբողջ աշխարհում մարդու իրավունքների համար պայքարողների ձայնը»:
Չնայած այն հանգամանքին, որ օգտատերերի մեծ մասը Instagram-ում զվարճանում է՝ դերասանուհու լուրջ տրամադրվածությունը ոչնչով չի խանգարում երկրպագուների բանակին: Ընդամենը մեկ ժամվա ընթացքում Ջոլիին անձնական էջին հետևորդների թիվն հասավ 1,7 միլիոնի: Արդյունքում՝ 2 օրվա ընթացքում Անջելինան ձեռք բերեց 7,7 միլիոն հետևորդ:

Ջենիֆեր Էնիսթոն
Դերասանուհին Instagram-ին միացավ 2019 թվականի հոկտեմբերին: Ավելի քիչ, քան մեկ ժամվա ընթացքում Ջենիի էջին հետևոց ավելի քան 116 հազար հետևորդ, իմի քանի ժամ հետո թիվն հասավ միլլիոնի: Դա իհարկե զարմանալի չէ, քանի որ Էնիսթոնը գիտեր ինչ է պետք անել` նա նկար տեղադրեց Friends-ի դերասանական կազմի հետ: Այժմ դերասանուհին ունի 37,8 միլիոն հետևորդ:

Ռուպերտ Գրինտ
Մեր սիրելի Ռոնը երկար ժամանակ չէր ցանկանում իրեն ծանրաբեռնել սոցիալական ցանցերով, այնուամենայնիվ, նա հանձնվեց: 2020 թվականի նոյեմբերին դերասանը հաշիվ բացեց և հայտնվեց սոցիալական ցանցում: Եվ ոչ միայնակ, այլ նորածին դստեր հետ: 4 ժամվա ընթացքում կարմրահեր Գրինտի հետևորդների թիվը գերազանցեց միլիոնը: Իսկ այս պահին Ռուպերտի հաշիվն ունի 4,4 միլիոն երկրպագու:

Մեթյու Մաքքոնահի
Դերասանը նվեր մատուցեց ինքն իրեն և իր երկրպագուներին՝ Instagram-ը ստեղծեց իր 50-ամյակի օրը՝ 2019 թվականի նոյեմբերին: Մեկ ժամվա ընթացքում հետևորդների թիվը գերազանցեց 200 հազարը, բայց Գրինտի պես, հսկայական աճ չեղավ: Դերասանին հետևում են «ընդամենը» 5,6 միլիոն երկրպագուներ:
View this post on Instagram
Ջուլիա Ռոբերթս
Ջուլիան Instagram-ում հրապարակեց իր պայծառ ժպիտը (2018 թվականի հունիսին) և մի քանի ժամում հավաքեց 373,000 հետևորդ: Այժմ դերասանուհին ունի 9,3 միլիոն հետևորդ:


