Logo

Աստղային փոխանակում NBA-ում. Ջիմի Բաթլերն ու Ստեֆ Քարին՝ թիմակից

15:20 / 06.02.2025Բասկետբոլ
null

«Մայամիի» հարձակվող Ջիմի Բաթլերը կտեղափոխվի «Գոլդեն Սթեյթ», հայտնում է ինսայդեր Շեյմս Չարանիան:

Քառակողմ փոխանակման արդյունքում «Մայամի» կտեղափոխվեն «Գոլդեն Սթեյթի» հարձակվողներ Էնդրյու Ուիգինսն ու Կայլ Անդերսոնը: Ֆլորիդացիները նաև կստանան 2025 թվականի դրաֆթի առաջին փուլի մեկ ընտրություն:

Գործարքի երրորդ կողմ է դարձել «Դետրոյթ Փիսթոնսը», որի կազմը համալրել են «Գոլդեն Սթեյթի» պաշտպան Լինդի Ուոթերսն ու «Մայամիի» բասկետբոլիստ Ջոշ Ռիչարդսոնը:

«Յուտա Ջազն» օգնել է գործարքի իրագործմանը՝ թիմ հրավիրելով «Ուորիորզի» խաղարկող Դենիս Շրյոդերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ