Logo

«Աստանան» շնորհակալություն է հայտնել Վարազդատ Հարոյանին

15:21 / 12.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ղազախական «Աստանան» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հեռանալու մասին։

«Աստանան» 31-ամյա ֆուտբոլիստին շնորհակալություն է հայտնել ակումբի հաջողություններում անգնահատելի ավանդի համար ու մաղթել հաջողություն։

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը «Աստանայում» ելույթ էր ունեցել նաև 2021-ին, վերադարձել էր 2023-ին։ Ղազախական ակումբի կազմում նա անցկացրել է 44 հանդիպում, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ակումբային կարիերայի ընթացքում Հայաստանի հավաքականի ավագը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», Իրանի «Փադիդեհում», ռուսական «Ուրալում» ու «Տամբովում», իսպանական «Կադիսում» և Կիպրոսի «Անորտոսիսում»։ Transfermarkt-ը Հարոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա