Հայ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Astana Zhuldyzdary միջազգային փառատոնի կայծակնային շախմատի մրցաշարում գրավել է երրորդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հարությունյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նույն մրցաշարում Շանթ Սարգսյանը 8.5 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը:


