Աշխարհի չորրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Աստանայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ (21-րդ ռակետ):
Մրցախաղը կայացավ «Աստանայի միջազգային թենիսի կենտրոնի» կենտրոնական կորտում: Մեդվեդևը հաղթեց 6-1, 6-1 հաշվով: Ռուս թենիսիստը իրականացրեց 6 էյս, թույլ տվեց մեկ կրկնակի սխալ ու իրացրեց 14 բրեյք-փոինթներից 6-ը: Ռոբերտոն չիրականացրեց ոչ մի էյս, ոչ մի անգամ չսխալվեց ու իրացրեց 2 բրեյք-փոինթներից մեկը:
Կիսաեզրափակիչում Դանիիլ Մեդվեդևը կմրցի աշխարհի 7-րդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ, որը 1/4 եզրափակիչում հաղթահարել էր Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի արգելքը (6-4, 6-3):
Աստանայի մրցաշարի կիսաեզրափակիչները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա հաջորդ օրը: