Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից Աստանայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում:
1/4 եզրափակիչում աշխարհի 18-րդ ռակետը 2 սեթում 4-6, 3-6 հաշվով պարտվեց սերբ Նովակ Ջոկովիչին: Մրցախաղը տևեց 1 ժամ 40 րոպե:
Աշխարհի 7-րդ ռակետը կիսաեզրափակիչում կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի և ռուս Դանիիլ Մեդվեդևի դիմակայության ուժեղագույնի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են ռուս Անդրեյ Ռուբլյովն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը: Աստանայի մրցաշարի կիսաեզրափակիչները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա հաջորդ օրը: