Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:
34-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբում կշարունակի ելույթները մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: Ասպիլիկուետան 2023/2024 մրցաշրջանից առաջ էր Լոնդոնի «Չելսիից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում համալրել «Աթլետիկոյի» կազմը:
Պաշտպանն «Աթլետիկոյի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: