Logo

Ասպիլիկուետան դուրս է գրվել հիվանդանոցից

18:25 / 21.02.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» ավագ, իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ասպիլիկուետան հոսպիտալացվել էր ուղեղի ցնցումով այն բանից հետո, երբ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի տնային խաղում (0-1) «Սաութհեմփթոնի» ֆրանսիացի հարձակվող Սեկու Մարան գնդակի համար պայքարում պատահմամբ ոտքով հարվածել էր իսպանացու գլխին:

33-ամյա ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել ակումբի մարզաբազայում, «Չելսիի» բժշկական շտաբը հետևւում է պաշտպանի առողջական վիճակին։

Հիշեցնենք, որ Սեզար Ասպիլիկուետան 2012 թվականի օգոստոսից է պաշտպանում «Չելսիի» մարզական պատիվը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ