Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին քննադատության թիրախում է հայտնվել Ասիայի գավաթի խաղարկության ժամանակ։
1/8 եզրափակիչում արաբական թիմը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Հարավային Կորեայի հավաքականին ու դուրս մնացել պայքարից։ Հարվածաշարի ժամանակ, երբ հաշիվը 3-2 էր՝ հոօգուտ կորեացիների, իտալացի մասնագետը չի սպասել մրցակցի ֆուտբոլիստի վճռորոշ հարվածին և ուղևորվել է հանդերձարան։ Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Հվան Հի Չհանը դիպուկ է իրացրել հարվածը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հանդիպումից հետո Մանչինին ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար․ «Ներուղություն եմ խնդրում, ես կարծում էի, որ ամեն բան ավարտվել է։ Չէի ցանկանում դրսևորել անհարգալից վերաբերմունք»,- ասել է մարզիչը։
Այդ խաղում Սաուդյան Արաբիայի հավաքականը հաշվի մեջ առջևում էր երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփած գոլի շնորհիվ, սակայն ավելացված ժամանակի 9-րդ րոպեին գոլ էր բաց թողել։
Քառորդ եզրափակիչում Հարավային Կորեայի հավաքականի մրցակիցը կլինի Ավստրալիան։


