Logo

Ասիայի գավաթ. Կատարը դուրս եկավ եզրափակիչ

21:15 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Ասիայի գավաթի խաղարկության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Կատարի ու Հորդանանի հավաքականները:

Երկրորդ կիսաեզրափակիչում Կատարի հավաքականը մրցեց Իրանի դեմ և հաղթեց 3-2 հաշվով: Կատարցիները երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկան Ասիայի գավաթի եզրափակիչ:

Մյուս կիսաեզրափակիչում Հորդանանի հավաքականը 2-0 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տարել Հարավային Կորեայի նկատմամբ՝ առաջին անգամ դուրս գալով եզրափակիչ: Տիտղոսի համար հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ից սկսած:

Ասիայի գավաթ, կիսաեզրափակիչ

Իրան - Կատար՝ 2-3 (տեսանյութ)

Սերդար Ազմուն, 4, Ալիրեզա Ջահանբախշ, 51 (11մ) - Ժասեմ Աբդուլսալամ, 17, Ակրամ Աֆիֆ, 43, Ալի Ալմոյես, 82

Հեռացում՝ Շոջա Խալիլզադե, 90+3 (Իրան)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ