Կատարում շարունակվող Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում Հորդանանի հավաքականը մրցեց Հարավային Կորեայի թիմի դեմ՝ հաղթելով 2-0 հաշվով:
Հորդանանցիները պատմական նվաճման հասան` առաջին անգամ դուրս գալով Ասիայի գավաթի եզրափակիչ:
Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Կատարի և Իրանի հավաքականները: Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ից սկսած:
Ասիայի գավաթ, կիսաեզրափակիչ
Հորդանան - Հարավային Կորեա՝ 2-0 (տեսանյութ)
Յազան Ալ Նայմաթ, 53, Մուսա Ալ Թամարի, 66


