Ռիադի «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց ճապոնական «Յոկոհամա Մարինոսին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմից դուբլ գրանցեց Ջոն Դուրանը, մեկական գոլ խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն ու Սադիո Մանեն:
Ասիայի Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ
«Յոկոհամա Մարինոս» (Ճապոնիա) - «Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա)` 1-4 (տեսանյութ)
Կոտա Վատանաբե, 53 - Ջոն Դուրան, 27, 49, Սադիո Մանե, 31, Կրիշտիանու Ռոնալդու, 38


