Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 7-րդ տուրում ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Ուասլին» և հաղթեց 4-0 հաշվով:
Դուբլ գրանցեց պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրեց 923-ի:
«Ալ Նասրը» 16 միավորով երրորդն է, «Ալ Ուասլը»` 11 միավորով 5-րդը:
Ասիայի Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 7-րդ տուր
«Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա) - «Ալ Ուասլ» (ԱՄԷ)` 4-0 (տեսանյութ)
Ալի Ալ-Հասան, 25, Կրիշտիանու Ռոնալդու, 44 (11մ), 78, Մոհամեդ Ալ-Ֆաթիլ, 88