Ասիայի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Տաջիկստանի չեմպիոն «Իստիկլոլը» մրցակցի դաշտում 0-2 հաշվով պարտվեց Իրանի «Պերսեպոլիսին»։
Արթուր Քարտաշյանը «Իստիկլոլի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հյուրերը 7-րդ րոպեին կարող էին բացել հաշիվը, սակայն հարձակվող Սենին Սեբայը վրիպեց 11-մետրանոցից։ «Պերսեպոլիսը» խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գոլ խփեց և երկրորդ հաղթանակը տարավ խմբային փուլում։
Իրանը ներկայացնող ակումբը վաստակեց 6 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Իստիկլոլը» մեկ միավորով չորրորդ տեղում է։
Ասիայի Չեմպիոնների լիգա, երրորդ տուր
«Պերսեպոլիս» - «Իստիկլոլ»՝ 2-0
Սաիդ Սադեղի, 44, 73