Ասիայի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում Տաջիկստանի «Իստիկլոլը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Իրանի «Պերսեպոլիսի» հետ։
Հայ պաշտպան Արթուր Քարտաշյանը «Իստիկլոլի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Տաջիկստանը ներկայացնող ակումբը 2 միավորով E խմբի երրորդ տեղում է։ «Պերսեպոլիսը» 7 միավորով երկրորդն է, իսկ խմբի առաջատարը 9 միավոր վաստակած Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրն» է։
Խմբային փուլի վերջին երկու խաղում «Իստիկլոլը», որը վերջերս դարձավ Տաջիկստանի գավաթակիր, ուժերը չափելու է «Ալ Նասրի» և Կատարը ներկայացնող «Ալ Դուխաիլի» հետ։
Ասիայի Չեմպիոնների լիգա, 4-րդ տուր
«Իստիկլոլ» - «Պերսեպոլիս»՝ 1-1
Սենին Սեբայ, 74 - Մեհդի Տորաբի, 29