Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում տանը 3-0 հաշվով հաղթեց իրանական «Էսթեղլալին»:
Դուբլ գրանցեց կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը, մեկ գոլ էլ խփեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 0-0 հաշվով: Այսպիսով, «Ալ Նասրը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
«Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա) - «Էսթեղլալ» (Իրան)` 3-0 (տեսանյութ)
Ջոն Դուրան, 9, 84, Կրիշտիանու Ռոնալդու, 27 (11մ)