Սաուդյան Արաբիան երկայացնող «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն արտագնա խաղում չհաղթեց իրանական «Պերսեպոլիսին»: Էր Ռիյադը ներկայացնող ակումբը հանդես եկավ երկրորդ կազմով:
«Ալ Նասրը» 17 միավորով գրավեց երրորդ տեղը և պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում: «Պերսեպոլիսը» 7 միավորով գրավեց 9-րդ տեղը և դուրս մնաց պայքարից:
Ասիայի Չեմպիոնների լիգա, 8-րդ տուր
«Պերսեպոլիս» (Իրան) - «Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա)` 0-0


