Logo

Ասիայի ՉԼ. «Ալ Նասրը» 1/8 եզրափակիչի առաջին խաղում չհաղթեց

21:56 / 03.03.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրն» առանց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել իրանական «Էսթեղլալին»: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0-0:

«Ալ Նասրի» ֆուտբոլիստները 17 հարված կատարեցին, 6-ը` դիպուկ: Իրանական ակումբի ֆուտբոլիստների 10 հարվածներից երկուսը դիպուկ էին:

Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Էր Ռիյադում:

Ասիայի Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Էսթեղլալ» (Իրան) - «Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա)` 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ