Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» Կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ կորցրեց` 1-1։
Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցեցին գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` մարոկկացի դարպասապահ Բոնոն, պաշտպաններ, սենեգալցի Կալիդու Կուլիբալին, բրազիլացի Ռենան Լոդին, պորտուգալացի Ժոաու Կանսելուն, սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը, որն ապաքինվում է վնասվածքից։
«Ալ Հիլյալը» Արևելյան գոտում 13 միավորով երկրորդ տեղում է, «Ալ Սադը» 9 միավորով 5-րդն է։
Ասիայի Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր
«Ալ Սադ» (Կատար) - «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա)` 1-1
Պաուլո Օտավիո, 71 - Ալի Ալ Բուլայհի, 10