Logo

Ասիայի ՉԼ. «Ալ Ահլիի» երկրորդ հաղթանակը

22:15 / 30.09.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում հանդես եկող «Ալ Ահլին» երկրորդ հաղթանակն է տարել Ասիայի Չեմպիոնների լիգայում և մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության է հասել Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Վասլի» նկատմամբ։

Դուբայում կայացած խաղում Մաթիաս Յայսլեի գլխավորած թիմի հաղթական գոլերն առաջին խաղակեսում խփել են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ, ալժիրցի վինգեր Ռիյադ Մարեզը և Բրազիլիայի ազգային հավաքականում խաղացած պաշտպան Ռոջեր Իբանյեսը։ Ֆուտբոլիստները նաև մեկական գոլային փոխանցում են կատարել միմյանց։

«Ալ Ահլին» 6 միավորով գլխավորում է Արևմտյան գոտու մրցաշարային աղյուսակը, «Ալ Վասլը» 3 միավորով 6-րդն է 12 ակումբների պայքարում։

Ասիայի Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

«Ալ Վասլ» (ԱՄԷ) - «Ալ Ահլի» (Սաուդյան Արաբիա)` 0-2

Ռիյադ Մարեզ, 3, Ռոջեր Իբանյես, 38

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ