Logo

Աշոտ Մովսիսյանը` Մ20 ԵԱ-ի արծաթե մեդալակիր

15:50 / 03.11.2024Ծանրամարտ
null

Լեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 19-րդ մեդալը:

Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Աշոտ Մովսիսյանը (109 կգ) մինչև 20 տարեկանների պայքարում երկամարտի 359 կգ (158+201) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր:

Մովսիսյանը պոկում վարժությունում գրավեց չորրորդ տեղը, իսկ հրում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ:

Ավելի վաղ Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Գարիկ Կարապետյանը (Մ23, 109 կգ), Լիանա Գյուրջյանը (Մ23, 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (Մ20, 87 կգ), Ալեքսանդր Լազարյանը (Մ20, 102 կգ), Սուրեն Գրիգորյանը (Մ23, 89 կգ), Էմմա Պողոսյանը (Մ20, 81 կգ), Աննա Ամրոյանը (Մ20, 76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ), Մարգարիտա Առաքելյանը (Մ23, 87 կգ) և Միլենա Խաչատրյանը (Մ23, 81 կգ) արժանացել են արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ20, 89 կգ) և Մնացական Աբրահամյանը (Մ23, 89 կգ)` բրոնզե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ