Logo

Աշրաֆ Հաքիմիի ապաքինման ժամկետը

21:27 / 05.11.2025Ֆուտբոլ
null

«Պարի Սեն-Ժերմենի» պաշտպան Աշրաֆ Հաքիմին ձախ կոճի ծանր վնասվածք ունի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի 6-8 շաբաթ։

Ֆուտբոլիստի մասնակցությունն Աֆրիկայի ազգերի գավաթի տնային խաղարկությանը հարցականի տակ է։ Մրցաշարը կանցկացվի դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ը Մարոկկոյում։

Մարոկկացի պաշտպանը վնասվածքն ստացել է «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրի խաղում (1-2) մրցակցի վինգեր Լուիս Դիասի կոպիտ սահանկման հետևանքով։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ