Logo

Աշխատավարձի կրճատմամբ նոր պայմանագիր. «Ման. Սիթին» կարող է պահել Դե Բրույնեին

13:39 / 02.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել անգլիական ակումբի բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի պայմանագրի ժամկետը, հաղորդում է Mirror-ը։

Ակնկալվում է, որ նոր պայմանագրով 33-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկրճատվի: Այժմ Դե Բրույնեն շաբաթական 375.000 ֆունտ է ստանում: «Քաղաքաբնակները» պատրաստ են առաջարկել շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ:

Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա անցկացրել է 410 հանդիպում, խփել 106 գոլ և կատարել 174 ասիստ: Բելգիացու գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ