Logo

Աշխատավարձի բազմապատկում. «Չելսին» ակտիվացնում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հրաժարագինը

12:33 / 25.06.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մարկ Գիուն շատ մոտ է «Չելսի» տեղափոխվելուն: As-ը գրում է, որ լոնդոնյան ակումբը որոշել է ակտիվացնել 18-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 6 միլիոն եվրո:

Գիուն մի քանի ակումբներից առաջարկ է ստացել, բայց ամենաշահավետը եղել է անգլիական գրանդից: «Չելսին» մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ է առաջարկել կատալոնացուն:

«Բարսելոնան» նույնպես Գիուին մեծ ապագայով ֆուտբոլիստ է համարում և պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է կատարել, սակայն կողմերը համաձայնության չեն հասել:

Կատալոնացուն «Չելսիում» գրավել է նաև այն հանգամանքը, որը թիմի նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հարձակվողին մտադիր է ընդգրկել թիմի հիմնական կազմում:

«Բարսելոնայի» սանը գլխավոր թիմում 7 խաղ է անցկացրել և 2 գոլ է խփել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ