Logo

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը մարզվում է դանիական ակումբի հետ

21:21 / 21.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան մարզվում է դանիական «Նորշելանի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

36-ամյա ֆուտբոլիստի կինը շվեդուհի է, որը բնակվում է Մալմյոյում։ Մատան ցանկանում է հնարավորինս մոտ լինել կնոջն ու երեխաներին։

Կիսապաշտպանի նախորդ ակումբը ճապոնական «Վիսել Կոբեն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2023 թ. սեպտեմբերից և մասնակցել է միայն մեկ հանդիպման։ Մատան Մադրիդի «Ռեալի» մանկապատանեկան դպրոցի սան է։ Նա 2007 թ. տեղափոխվել է «Վալենսիա», իսկ հետագայում խաղացել է նաև Լոնդոնի «Չելսիում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու թուրքական «Գալաթասարայում»։ Մատան 2008-2016 թթ. հրավիրվել է Իսպանիայի հավաքական, որի հետ 2010 թ. դարձել է աշխարհի, 2012 թ.` Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ