Logo

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյան․ «Եթե չեմ գնահատվում, կբարձրացնեմ այլ երկրի դրոշ»

01:21 / 07.12.2022Բռնցքամարտ
Էրիկ Իսրայելյան-1

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Էրիկ Իսրայելյանն (60 կգ) ակնարկել է, որ կարող է ելույթները շարունակել այլ երկրի դրոշի ներքո։

«Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի Չեմպիոնի տիտղոսը 0-ա. եթե էտպես ա, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»,- ֆեյսբուքյան էջում գրել է հայ բռնցքամարտիկը։

Հիշեցնենք, որ Էրիկ Իսրայելյանն այս տարի էր դարձել աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։ Նոյեմբերին Իսպանիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում նա նվաճել էր Հայաստանի թիմի միակ մեդալը՝ գրավելով առաջին տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ