Logo

Աշխարհի նորընծա չեմպիոն Անաստասիա Դեմուրչյան․ «Կտեղափոխվեմ օլիմպիական քաշային կարգ» (ֆոտո)

12:23 / 28.03.2023Բռնցքամարտ
null

Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Դեմուրչյանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնություն 70 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Սկզբում բռնցքամարտով զբաղվում էր եղբայրս, նրա հետ գնում էի մրցումների։ Դա հետաքրքրեց ինձ և որոշեցի փորձել։ Առաջին մրցաշարերից հետո հասկացա, որ ցանկանում եմ շարունակել մարզումները, աճել ու պայքարել նոր մարտահրավերներ հաղթահարելու համար։

Հայրս նույնպես զբաղվել է բռնցքամարտով։ Նա ցուցադրում էր Մայք Թայսոնի ու Մոհամեդ Ալիի մենամարտերը։ Կարծում եմ՝ նման պահ եղել է ցանկացած բռնցքամարտիկի կյանքում։ Միասին քննարկում էինք մենամարտերը։

Հուսով եմ՝ շուտով կթույլատրեն մրցումներին մասնակցել Ռուսաստանի դրոշի ներքո ու հնչեցնել մեր օրներգը, քանի որ դա մեծ պատիվ ու պատասխանատվություն է։

Աշխարհի առաջնությունում ամեն բան հանգիստ էր ու հարմարավետ։ Բոլոր երկրները հարգանքով էին վերաբերվում իրար, նույնիսկ աջակցում էին միմյանց։ Ավելի շատ հաղորդակցվում էինք Բելառուսի ու Ղազախստանի հավաքականների հետ։ Մարզիչները զրուցում էին, մենք՝ նույնպես։

Երբ հաղթեցի եզրափակիչում, գլխումս շատ մտքեր կային, նույնիսկ չեմ հիշում հիմա։ Սիրտս բաբախում էր, հասկանում էի, որ առաջին քայլը մենք արել ենք։ Մինչև հիմա որոշ պահերով չեմ հասկանում, թե ինչ եղավ, բայց շատ ուրախ եմ։ Դա հիանալի է։ Շնորհավորանքները շատ էին։ Չեմ հիշում, թե ով է առաջինը շնորհավորել։ Ես առաջինը զանգեցի հորս։

Չեմ մտածել պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվելու մասին։ Դա, իհարկե, հետաքրքիր է, սակայն ես սիրողական, օլիմպիական բռնցքամարտում եմ։ Իսկ հետո կտեսնենք։ Գուցե ամեն բան փոխվի կյանքում։ Իմ քաշային կարգն օլիմպիական չէ։ Մարզիչիս հետ ծրագրում ենք ավելացնել քաշս և տեղափոխվել 75 կգ քաշային կարգ, որպեսզի մասնակցեմ Օլիմպիական խաղերին։ Միշտ պետք է հավատալ և հուսալ, որ մեզ կթույլատրեն մասնակցել Օլիմպիական խաղերին Ռուսաստանի դրոշով ու օրներգով։ Ամեն դեպքում, պատրաստվում ենք»,- հայ մարզուհու խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։

18-ամյա Դեմուրչյանը ծնվել է Անապայում։ Նրա հայրը հայ է։ Աշխարհի առաջնության եզրափակիչում Անաստասիան 5:0 հաշվով հաղթել էր ավստրալացի Ֆրենսիս Սքոթին։ Դեմուրչյանը 2022թ․ Ռուսաստանի չեմպիոնն է։ Աշխարհի առաջնությունում հաղթանակի համար նա պարգևատրվել է 100 հազար դոլարով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ