Կիսաթեթև քաշային կարգում WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Նասիմ Համեդը դժգոհել է Ալեքսանդր Ուսիկ - Թայսոն Ֆյուրի ռևանշ մենամարտի մրցավարությունից։
«Անկեղծ` հիասթափված եմ մրցավարների որոշումից։ Ըստ իս` հաշիվը շատ խոշոր էր։ Կարծում եմ, որ հավասար մենամարտ էր։ Թայսոնը շատ լավ մենամարտ անցկացրեց` ավելի լավ, քան նախորդ անգամ։ Ցավում եմ Ֆյուրիի ու նրա ընտանիքի համար։ Նա պետք է հաղթեր մենամարտում և ամրապնդեր իր ժառանգությունը համաշխարհային սպորտում»,- Համեդի խոսքը մեջբերում է The Stomping Ground-ը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին կայացած ռևանշ մենամարտում գերծանր քաշային կարգում բացարձակ չեմպիոն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը, մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 116-112), պարտության էր մատնել բրիտանացի Թայսոն Ֆյուրիին։ 37-ամյա Ուսիկը պաշտպանել էր WBA, WBO և IBO վարկածներով չեմպիոնական գոտիները։
Ուկրաինացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 23 մենամարտերում, 14-ը` նոկաուտով։