Logo

Աշխարհի նախկին չեմպիոնը 19 կգ քաշ է գցել մենամարտից առաջ

10:44 / 05.09.2023Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջին քաշային կարգում (69,9 կգ) աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Լիամ Սմիթը խոսել է ռևանշ մենամարտում իր հայրենակից Քրիս Յուբենկից կրած պարտության պատճառների մասին։

«Վնասվածքից հետո ես 19 կգ քաշ էի գցել։ Դա պարզապես սպանեց ինձ։ Այսօր Քրիսն ավելի ուժեղ էր։ Ես բարձր բղավում եմ, երբ հաղթում եմ, իսկ պարտությունները միշտ ընդունում եմ»,- Լիամ Սմիթի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը։

Նախորդ հանգստյան օրերին Մանչեսթերում կայացած մենամարտում Քրիս Յուբենկը 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր Լիամ Սմիթին։ 35-ամյա Սմիթը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 33 հաղթանակ, կրել 4 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ