Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակի նախկին առաջատար Սիմոնա Հալեպը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 6-ը, հայտնում է ITIA-ի պաշտոնական կայքը:
Ռումինացի թենիսիստուհին հակադոպինգային թեստը հանձնել էր 2022 թվականի օգոստոսին՝ US Open-ից առաջ: Հայտնաբերվել էր ռոքսադուստատ արգելված դեղամիջոցը:
Այս տարվա մայիսին ITIA-ն Հալեպի դեմ լրացուցիչ մեղադրանքներ էր ներկայացրել՝ կապված նրա կենսաբանական անձնագրի խախտումների հետ:
31-ամյա թենիսիստուհին կարիերայի ընթացքում հաղթել է «Մեծ սաղավարտի» Ռոլան Գարոսի (2018) և Ուիմբլդոնի (2019) մրցաշարերում: