Logo

Աշխարհի նախկին առաջին ռակետը վերսկսում է կարիերան

18:37 / 29.06.2023Թենիս
null

Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլինա Վոզնյացկին հայտարարել է կարիերան վերսկսելու մասին։ 32-ամյա դանիացի թենիսիստուհին մրցաշարերի չի մասնակցում 2020 թվականից։ Ավելի վաղ նրա մոտ ախտորոշվել էր ռևմատոիդ արթրիտ։

«Չեմ ասի, որ լարվում եմ։ Ես վերադառնում եմ այն գործին, որը սիրում եմ։ Արդյո՞ք կկարողանամ հաղթել US Open-ում կամ Australian Open-ում․ կարծում եմ՝ այո։ Հենց այդ պատճառով եմ որոշել վերադառնալ։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Կարոլինա Վոզնյացկիի խոսքը մեջբերում է Vogue-ը։

Վոզնյացկին վերադարձը կնշի օգոստոսի 7-13-ը Մոնրեալում կայանալիք մրցաշարում։ WTA շարքի մրցաշարերում դանիացին նվաճել է 30 տիտղոս մենախաղում։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նա նվաճել է մեկ տիտղոս՝ 2018-ին հաղթելով Ավստրալիայի բաց առաջնությունում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ