Logo

Աշխարհի նախկին առաջին ռակետը որակազրվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:36 / 21.10.2022Թենիս
null

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սիմոնա Հալեպը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրվել է մրցումներից, հայտնում է Թենիսի արդարության ապահովման միջազգային գործակալությունը (ITIA):

31-ամյա ռումինուհուց փորձանմուշը վերցվել է 2022 թվականի ԱՄՆ բաց առաջնության ժամանակ:

Մարզուհին սոցցանցերում հայտնել է, որ իր հակադոպինգային փորձանմուշում հայտնաբերվել է արգելված խթանիչ՝ ռոկսադուստատ:

Հալեպը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող է: 2018 թվականին նա հաղթել է «Ռոլան Գարոսում», իսկ 2019-ին՝ «Ուիմբլդոնում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ