Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին համարում է աշխարհի լավագույն մարզիկը:
«Ինձ դուր է գալիս Ջոկովիչը: Ըստ իս՝ նա շատ լավն է և շարունակում է մնալ բարձունքում: Այն նվաճումները, որոնց նա հասել է, նույնպես զարմանալի է: Նովակը եկել է անհայտությունից: Այսպիսով, եթե պետք է ընտրեմ ֆուտբոլից դուրս լավագույն մարզիկին, ապա, միանշանակ, կընտրեմ Ջոկովիչին»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» Youtube-ի պաշտոնական ալիքը:
Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը կարիերայի ընթացքում 24 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, 40 անգամ՝ «Մասթերս» շարքի մրցաշարերում:


